ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը: 

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել ենք Մայր Աթոռ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 14-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը: Երկար ժամանակ Գարեգին Բ-ին չէր հաջողվում շարունակել ճանապարհը: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է բացել ճանապարհը:

«Գարեգին Բ-ն շրջափակված է Վայոց Ձորում, նրան վտանգ է սպառնում». Տեր Վահրամ քահանա Մելիքյան