Օրլովսկի շրջանում խոշոր ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովի առեւանգման մեջ կասկածվող 4 անձինք կալանքի տակ են առնվել, հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են, որ առեւանգել են գործարարին փրկագին համար, հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի շրջանային քննչական վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Քննչական կոմիտեի տվյալներով, «Օրլովսկայա նիվա» արգոհոլդինգի սեփականատերը առեւանգվել է հուլիսի 10–ին զինված անձանց կողմից։ Անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 ավտոմեքենան, որում Բուդագովն էր, նստել են մեքենան, եւ գործարարի հետ ուղեւորվել են Լուժկովսկոյե գերեզմանատուն։ Այնտեղ վարորդին կապկպել են եւ թողել են մեքենայի սրահում, իսկ Բուդագովին ուժով նստացրել են իրենց ավտոմեքենան եւ տարել են անհայտ ուղղությամբ։ Գործարարի ազատման համար առեւանգողները 20 միլիոն ռուբլի են պահանջել։ Առեւանգման փաստով քրեական գործ է հարուցվել։ Հուլիսի 13-ի գիշերը հատուկ գործողությունների ժամանակ ուժայինները ազատել են Բուդագովին։

«Դատարանը բավարարել է քննչական մարմինների միջնորդությունը եւ «Օրլովսկայակ Նիվա» արգոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովի առեւանգման մեջ կասկածվող 4 անձանց խափանման միջոց է ընտրել կալանքը»,–նշված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ կասկածյալները գիտակցել են, որ հանցագործություն են գործել հանուն փրկագնի։

Ռուսաստանում հայ գործարարի են առեւանգել

Ռուսաստանում հայտնաբերել և ազատել են առեւանգված հայազգի գործարարին