Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

- «Տեխնիկական կանոնակարգման մասին»,

- «Չափումների միասնականության ապահովման մասին»,

- «Ստանդարտացման մասին»,

- «Հավատարմագրման մասին»,

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

- «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»,

- «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»: