Մեծ Բրիտանիան եւ Էկվադորը բարձր մակարդակով բանակցություններ են վարում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլյան Ասանժի ճակատագրի վերաբերյալ, որը 2012 թվականից բնակվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, հայտնում է The Times-ը:

Նշվում է, որ բանակցություններն ընթանում են Բրիտանիա Էկվադորի նոր նախագահ Լենին Մորենոյի այցի նախապատրաստման ֆոնին, որն Ասանժին անվանել է «ժառանգված խնդիր» եւ «կոշիկի միջի քար»:

Wikileaks-ի հիմնադրին մերձ աղբյուրները պնդում են, որ իրենց բանակցությունների մասին հայտնի չէ: Նրանք նշել են, որ Էկվադորի իշխանությունների վրա կարող է ճնշում գործադրել ԱՄՆ-ն: