Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Նյու-Յորք է մեկնել ՀՀ պատվիրակությունը:  Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը: Այն ներկայացնում է կայուն զարգացման նպատակների ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը եւ Հայաստանի փորձը: Այս զեկույցը լավ հնարավորություն է երկրի համար` ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը»,-ասաց Բալայանը: Նա տեղեկացրեց, որ Նախարար Մնացականյանը Նյու-Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նաեւ մի շարք այլ հանդիպումներ կունենա: