Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Աբովյան-Գեղաշեն ավտոճանապարհի՝ Գեղաշեն գյուղի սկզբնամասում, ոլորանապտույտ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 3110 մակնիշի 34 TO 108 համարանիշի եւ Nissan Tiida մակնիշի 35 GP 288 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով մեծ արագությամբ ոլորանապտույտ հատվածում հավանաբար չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ բախվել է հանդիպակաց գոտիով ընթացող «ԳԱԶ 3110»-ին։ Ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Աբովյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։