Արարատի մարզում, այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։45-ի սահմաններում Դալար գյուղում բախվել են 36-ամյա Մարտիրոս Բ.-ի վարած Opel մակնիշի 08 ՍՍ 737 համարանիշի եւ 39-ամյա Արմեն Ս.-ի վարած Opel մակնիշի 34 TC 204 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Արմեն Ս.-ի ուղեւոր՝ համագյուղացի, 12-ամյա Անի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տվյալներով, վիրավոր Անի Ս.-ն վարորդ Արմեն Ս.-ի աղջիկն է։ Հիվանդանոցից հայտնեցին, որ վթարի հետեւանքով եւս 2 երեխա տեղափոխվել է իրենց մոտ, որոնց ինքնությունը ոստիկանությունը պարզում է։