Ֆինլանդիայի մայրաքաղաքում այս պահին բանակցություններ են ընթանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի միջեւ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն ընթանքում է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի գագաթնաժողովին զուգահեռ:

Լավրովը եւ Պոմպեոն ողջունել են միմյանց եւ փոխանակվել ձեռքսեղմումով: Զրույցն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով:
Սա Պոպմեոյի նշանակումից հետո նրանց առաջին անձնական հանդիպումն է: Մինչ այս պաշտոնյաները մի քանի անգամ զրուցել են հեռախոսով: