Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ–ի դեմ բողոքով դիմել է ՄԱԿ–ի Միջազգային դատարան միակողմանի պատժամիջոցների պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Իրանը հանձնառու է օրենքի գերակայությանը ի դեմս ԱՄՆ–ի կողմից դիվանագիտության ու իրավական պարտավորությունների նկատմամբ արհամարհանքին։ Մեր պարտքն է՝ դիմակայել միջազգային օրենքները խախտելու նրանց սովորությանը»,–նշված է նախարարի հայտարարությունում։   

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտնել է, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրից եւ վերականգնում է Թեհրանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ երկրորդային պատժամիջոցները, այսինքն՝ պատժամիջոցները այն երկրների դեմ, որոնք բիզնես են անում Իրանի հետ։ «Վեցնյակի» մյուս անդամները դեմ են հանդես եկել ԱՄՆ–ի նման քայլին։ Վաշինգթոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են նախկինի պես հետեւել Իրանի հետ գործարքին։