ԱՄՆ ելքը Իրանի միջուկային համաձայնագրից Մերձավոր Արեւելքի կայունության համար բացասական հետեւանքներ կունենա։ Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, փոխանցում է Reuters–ը։

«ԱՄՆ միակողմանի ելքը Իրանի միջուկային համաձայնագրից բացասական հետեւանքներ կունենա տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա»,–գրել է Աունը իր Twitter–ում։

«Լիբանանը գործարքը տարածաշրջանի կայունության անկյունաքար է համարում, որն օգնում է նրան ազատ լինել զանգվածային ոչնչացման զենքից»,–նշված է Աունի հայտարարությունում, որում վերջինս նշել է նաեւ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ իր հանդիպման մասին։