Հուլիսի 17-ից 19-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային խումբը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային խումբը կայցելի ռազմական տեղագրության, նավիգացիայի, գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով: