Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Արմեն Սարգսյանը վշտակցություն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլիին եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: