Լոնդոնը մտադիր չէ եւս մի հանրաքվե անցկացնել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցով, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը: «Բրիտանական հանրությունը կողմ է քվեարկել Եվրամիությունից դուրս գալուն: Երկրորդ հանրաքվեն չի լինի... որեւէ պարագայում», - ասել է նա, հաղորդում է DW-ն:

Մամուլի քարտուղարը եւս մեկ անգամ վերահաստատել է Մեյի կարծիքը, որ իր Brexit-ի իր պլանը ԵՄ-ի հետ գործարքին հասնելու միակ տարբերակն է, որը համապատասխանում է Լոնդոնի նպատակներին:

Ավելի վաղ Թերեզա Մեյը ներկայացրել է Brexit-ի հայեցակարգը, որը, մասնավորապես, ենթադրում է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու եւ դրա համար Բրյուսելի հետ ընդհանուր կանոնների ստեղծում, ինչպես նաեւ՝ Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանին ստուգումների վերացում: