Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին նվիրել է 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Նա ԱՄՆ-ին մաղթել է հաջողությամբ անցկացնել Աշխարհի առաջնությունը 2026 թվականին: Թրամփը խոստացել է Հելսինկիում Պուտինի նվիրած գնդակը փոխանցել իր որդուն՝ Բերոնին: