Apple ընկերությունը հայտնել է ավելի քան 70 նոր էմոձի ստեղծելու մասին։ Դրանք հասանելի են լինելու Iphone, iPad, Apple Watch , Mac  սարքերի վրա այն բանից հետո, երբ այս տարի կթողարկվի անվճար ծրագրային ապահովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էմոձիների նոր տեսակները ստեղծվելու են Unicode 11.0 նոր խորհրդանիշերի հավաքածուի հիման վրա, որոնք ներառելու են ավելի շատ սանրվածքներ՝ կարմրահեր, ալեհեր ու գանգրահեր մարդկանց ներկայացնելու համար, էմոձիների նոր խորհրդանիշ  ճաղատների համար ու նոր սմայլիկներ, որոնք հնարավորություն են տալիս նամակագրությունն ավելի արտահայտիչ դարձնել։

Բացի դրանից ծրագրավորողները կընդլայնեն մարզաձևերի, կենդանիների, սննդամթերքների վերաբերյալ էմոձիների ցանկը, նաև կհավելեն սուպերհերոսների նոր նշաններ։