Սոցիալական ցանցերում  են հայտնվել հաջորդ սերնդի Apple սմարթֆոնի նկարները, որը ստացել է iPhone 9-ը պայմանական անունը: Արտահոսքի աղբյուրը պատյաններ արտադրող չինական Sanfeng ընկերություն է դարձել, գրում է ՌԳ-ն։

iPhone 9-ը կունենա մեկ տեսախցիկ ներքեւում տեղակայված լույսով, իսկ «կմախքը» ավելի հաստ կլինի՝ IPhone X-ի համեմատությամբ:

Էկրանը 6,1 դույմ տրամագիծ կունենա։ Մատնահետքի սքաներ iPhone 9, ըստ երեւույթին, չի ունենա։

Սպասվում է, որ 2018 թվականի սեպտեմբերին Apple-ը կներկայացնի iPhone-ի երեք մոդել՝ 5,8, 6,1 եւ 6,5 դույմ էկրաններով։