Վրացական «օրենքով գող» 54-ամյա Գեորգի Գոգոլաձեն՝ քրեական շրջանակներում հայտնի որպես Գոգա Ռուսթավսկի, ձերբակալվել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության եւ ՆԳՆ քրեական հետախուզման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Մերձմոսկվայում, հայտնում է «Փրայմ Քրայմը»։

Նշվում է, որ Գոգա Ռուսթավսկին 2016 թվականից Ռուսաստանի տարածքում է գտնվել փոփոխված անձնագրային տվյալներով:

Գոգոլաձեի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 2 աբխազական անձնագիր եւ Սուխաշվիլի անվամբ վարորդական վկայական, որը Գոգոլաձեի խոսքով, ինքը գնել է Աբխազիայում, ապա ներկայացրել է աբխազա-ռուսական սահմանին։ Հուլիսի 13-ին Գոգոլաջեն տեղափոխվել է Սոչի, որտեղ նրա դեմ պետական սահմանը անօրինական կերպով հատելու փաստով քրեական գործ է հարուցվել։