Երուսաղեմի տարածքում ամերիկյան դեսպանատան կառուցումը կարժենա 21,2 մլն դոլար, հայտնում է The Times of Israel-ը:

Նշվում է, որ նախկինում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ շենքի կառուցման համար կհատկացնեն 250 հազար դոլար:

Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»:

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր դեսպանատունը Երուսաղեմում բացելու մասին: Ներածական խոսքով ՝ հանդես է եկել Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեւիդ Ֆրիդմանը: Արարողությանը մասնակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր եւ խորհրդական Իվանկան, նրա ամուսին եւ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները, ինչպես նաեւ այլ ամերիկացի եւ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներ: