Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես է մեր ուղեղը մշակում դառը ճաշակ: Դառը համը խոսում է խմիչքի պոտենցիալ վտանգի մասին, որոշ մարդկանց մոտ տհաճության աստիճանը ավելի լավ է զարգացած, քան՝ մեծամասնության: Պոտենցիալ թույների մեծ մասը դառը համ ունի, ուստի մենք այն ավելի լավ ենք տարբերում. մարդու մարմնի մեջ 25 տարբեր ընկալիչ կա (իսկ աղի համար՝ միայն երկու), հայտնում է «Մոյա պլանետա»-ն:

Յուրաքանչյուր մարդու մոտ ընկալիչները տարբեր կերպ են աշխատում: Միայն դառնության  TAS2R16 ընկալիչի 17 տարբեր տարբերակներ կան, հաղորդում է LiveScience-ը: Ուստի զարմանալի չէ, որ որոշ գենետիկական համակցություններ գարեջրի նկատմամբ տհաճություն են առաջացնում:

Բացի այդ, գարեջրում առկա ածխաթթուն ստիպում է խմիչքը որպես սառը զգալ (նույն ընկալիչները հաղորդում են անանուխի «սառնության» կամ դարչինի «տաքության» մասին): Որոշ մարդիկ շատ զգայուն են դրա նկատմամբ:

Միեւնույն ժամանակ, գարեջուրը շարունակում է մնալ աշխարհի ամենատարածված ալկոհոլային ըմպելիքը (եւ երրորդ ամենատարածված խմիչքն ընդհանրապես):