Նիգերիայի հյուսիսում՝ Կացինա նահանգում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է առնվազն 44 մարդ, 22-ն անհայտ կորած է համարվում, հայտնում է տեղական Vanguard պարբերականը՝ վկայակոչելով նահանգապետ Ամին Մասարիին:

«Ջրի մակարդակը բարձրացել է 10 ֆուտով, եւ սա իսկական տարերային աղետ է»,- հայտարարել է Մասարին:

Նրա խոսքով՝ ավերվել է 500 տուն եւ հազարավոր մարդիկ առանց կացարանի են մնացել: Արտակարգ օգնության ցուցաբերման գործակալությունը տուժողների համար 13 բեռնատարով առաջին անհրաժեշտության միջոցներ է հատկացրել: