Հայաստանի տարածքում հուլիսի 17-ին, 18-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ, 17-ին, 21-22-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 17-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Ջրմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+27,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը` +22+27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +32+34,

Գեղարքունիքում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+27,

Լոռիում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +23+28,

Տավուշում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +25+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +33+35,

Արարատում՝ գիշերը`+17+20, ցերեկը` +33+35,

Արմավիրում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +33+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +33+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +18+22, ցերեկը` +33+35,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +24+29,

Արցախում՝ գիշերը` +17+22, ցերեկը՝ +29+34: