Թեկնածուների առաջադրման արդարացիության տեսանկյունից բոլոր մոդելներն էլ խոցելի են. ոչ մի նախագիծ այդ արդարացիության հիմքը չի տալիս: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Աշխարհը այդ խնդիրը լուծել է մի ձեւով, փրայմերիզներով: Մենք վաղ թե ուշ պետք է գնանք դրան, որ ընտրությունը երկու փուլով ընթանա՝ փրայմերիզ, հետո ընտրություն: «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ն ու կառավարությունը կողմ են փակ ցուցակներով համամասնական ընտրություններին, որովհետեւ սա պարզ է, իսկ մենք ժամանակ չունենք ժողովրդին նախապատրաստել ավելի բարդ ընտրությունների: Բաց ցուցակներով ընտրությունների ՀՅԴ-ի առաջարկն արդարչացիության տեսանկյունից ավելի լուրջ է, բայց տեխնիկական առումով բարդություններ ունի»,-ընդգծեց նա: