ՌԴ Տվերի շրջանում դատավճիռ է կայացվել 59-ամյա ադրբեջանցու նկատմամբ, որը մեղադրվում է պաշտոնատար անձին կաշառելու փորձի համար, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: 

Տեղեկատվության համաձայն՝ այս տարվա փետրվարի վերջին իրավապահ մարմինների աշխատակիցներն այցելել են ձեռնարկատիրոջ առեւտրի կետ: Տղամարդն ալկոհոլ էր վաճառում՝ առանց համապատասխան լիցենզիայի: Պատժից խուսափելու համար խանութի սեփականատերը փորձել է օպերատիվ աշխատակցին 15 հազար ռուբլի տալ: Երբ իրավապահը հրաժարվել է վերցնել կաշառքը, գործարարը փորձել է ուտել թղթադրամները:

Պենովսկի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մեղադրյալը լիովին ընդունել է իր մեղքը: Պաշտոնատար անձին կաշառելու համար ադրբեջանցու նկատմամբ 200 հազար ռուբլի տուգանք է նշանակվել: