Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-ից 17-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, խարդախության 6, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և կաշառակերության 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կերծիքի կամ անփութության 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: