Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արեւմուտքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների են ձերբակալել: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին:

Նրա խոսքով՝ խմբի անդամներից մեկը, որի եղբայրը, լինելով «ԻՊ»-ի զինյալ, չեզոքացվել էր Սիրիայում, մտադիր էր խումբ հավաքել՝ «ԻՊ»-ի ահաբեկիչներին միանալու համար: Հաղորդում է Tasnim գործակալությունը: Չորս անձանցից բաղկացած խմբի անդամները, որոնք մտադիր էին ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի որոշ հատվածներում, ձերբակալվել են երկուշաբթի օրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: