Microsoft կազմակերպությունը վերջապես հաշվի առավ իր օգտատերերի խնդրանքը, և Skype-ում ավելացրեց նոր ֆունկցիա, որի մասին շատերը երազել են դեռ ծրագրի ստեղծման օրից: Խոսքը վիդեոզանգերի տեսագրման մասին է:

Նոր հնարավորությունը կիրականացվի ամպային պահոցի միջոցով, այնպես որ տեսգրությունը սարքի վրա տեղ չի զբաղեցնի:

Տեսագրության մեկնարկի մասին խոսակցության մասնակիցները կստանան ավտոմատ ծանուցում: Մինչև այս ամսվա ավարտը թարմացումը հասասնելի կլինի Windows, iOS, Android և նույնիսկ Linux օպերացիոն համակարգերի համար: Վերջին թարմացման մեջ հնարավորություն կլինի նաև անվճար HD որակի վիդեզանգեր կատարել: Այդ վիդեոզանգին կկարողանան մասնակցել մինչև 24 մարդ: