Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Առաքելյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,-ասված է որոշման տեքստում:

Կենսագրական տվյալներ.

Կրթություն

1991 - 2000թթ. Երեւանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց, գերազանցության ատեստատ, մեդալ, էսքտեռն կարգով

2000 - 2006թ. ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, մագիստրոսի կոչում` ֆինանսիստ-տնտեսագետ մասնագիտությամբ

2006-2009թթ. ԵՊՀ ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու

2008թ. -«Բանկի ակտիվների եւ պասիվների կառավարում» դասընթացներ, Ռուսաստանի ժողավրդական տնտեսության ակադեմիա, Մոսկվա

Աշխատանքային փորձ

2004-2008թթ. - «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ

2008-2010թթ. - «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ

2008-2013թթ. - «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ

2013թ.- մինչ այժմ` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ

Ունի բանկի գործադիր տնօրենի որակավորում:

2008թ.-ից դասավանդում է Երեւանի պետական համալսարանում:

Նշենք, որ Մեսրոպ Առաքելյանը «Առաքելություն» կուսակցության անդամ է: Նա 2013 թվականի ԱԺ ընտրություններում գլխավորել է «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը: