Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Դոնալդ Թրամփին Ֆինլանդիա այցի ժամանակ երկուշաբթի հյուրասիրել են ֆիննական ազգային ուտեստներով, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Երկուշաբթի առավոտյան Թրամփին ու կնոջը՝ Մելանյային իր նստավայրում ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիտյոն եւ կինը՝ Յենի Հաուկիոն։ Այս հանդիպման մասն է եղել աշխատանքային նախաճաշը։ Պարբերականի տվյալներով, նախաճաշին հյուրասիրել են ապխտած սառը լոսոս, ապուխտ, պանիր, բանջարեղեն, Ֆինլանդիայում հավաքված թարմ հատապտուղներ։      

Թերթը նաեւ հայտնել է, որ Պուտինի ու Թեւամփի համատեղ ճաշին եւս ավանդական ֆինլանդական ուտեստներ են մատուցվել, դրանց թվում՝ տապակած տավարի ֆիլե, բանջարեղեն, պոմիդորով եւ սոխով աղցան, ֆիննական ախպտած իշխան, որպես աղանդեր մատուցվել է վանիլային–յոգուրտային պաղպաղակ եւ հատապտուղներ։