Իտալական ռեստորաններից մեկն իր հաստատությունում ուտեստներից մեկն անվանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պատվին, հայտնում է «Սովետսկի սպորտ»-ը:

Այս մաին ռեստորանը գրել է Instagram-ի իր էջին: Այս կերպ են Իտալիայում արձագանքել պորտուգացու տեղափոխմանը «Յուվենտուս»: Դեսերտը, որը այժմ կկրի 33-ամյա հարձակվողի անունը, բաղկացած է փխրուն խմորից, եփած կրեմից եւ մատուցվում է մադեյրական գինու հետ միասին՝ կղզի, որտեղ եւ ծնվել է ֆուբոլիստը: