Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել 5 մարդու, այդ թվում՝ երկու սաուդցիների, որոնք դատապարտվել էին Ջիդա քաղաքում կողոպուտի եւ պակիստանցու սպանության համար, փոխանցում է AP-ն։

ՆԳՆ-ն հայտարարել է, որ 5 տղամարդ՝ երկու սաուդցիներ ու Չադի 3 քաղաքացիներ ծեծել եւ սպանել են պահակին, գողացել նրա բջջային հեռախոսը, երբ թալանել են պահեստը, որում վերջինս աշխատել է որպես պահակ։

2018 թվականի սկզբից ի վեր երկրում 64 մարդ է մահապատժի ենթարկվել։