Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակչուհի, 1987 թ. ծնված Հռիփսիմե Սիմոնյանը, որը հուլիսի 12-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել:

Հ. Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արմավիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010 59 06 42, 1-02 հեռախոսահամարներով: