Facebook սոցիալական ցանցում լայնամասշտաբ խափանում է տեղի ունեցել։ Independent-ը հայտնում է, որ Facebook-ը դադարել է գործել ամբողջ աշխարհում։

Down Detector պորտալի տվյալներով, սոցցանցի խափանումն արձանագրվել է ԱՄՆ-ի արեւելյան ափերում եւ Արեւմտյան Եվրոպայում։ Այնուամենայնիվ, նշվում է, որ շատ օգտատերերի մոտ որեւէ խնդիր չի առաջացել։