Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համաձայնեցրել է Բելառուսում շաքարավազի գների պետական կանոնակարգման ժամկետի երկարաձգումը, երկարաձգել է Հայաստանում ծխախոտային ապրանքների տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթների գործողության մեջ մտնելու ժամկետը, հաստատել է դեղամիջոցների միասնական շուկայի ոլորտում փաստաթղթերը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հուլիսի 17-ի նիստում քննարկվել են տեխնիական եւ մաքսային կարգավորման ոլորտի հարցեր, դեղամիջոցների միության շուկայի աշխատանքները, մրցակցությունը։

Մասնավորապես, ԵՏՀ խորհուրդը համաձայնեցրել է Բելառուսի Հանրապետությունում սպիտակ շաքարավազի գների պետական կանոնակարգման ժամկետի երկարաձգումը մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 23-ը, հայկական կողմի խնդրանքով մինչեւ 2019 թվականի հունվարի 15-ը երկարաձգել է Հայաստանի տարածքում հայկական ձեռնարկատերերի կողմից ծխախոտային ապրանքների՝ ազգային պահանջներին համապատասխան արտադրման եւ թողարկման հնարավորությունը, հաստատել է Վերլուծական մեթոդիկայի վկայագրման ուղեցույցը եւ Կլինիկական հետազոտությունների ընդհանուր հարցերի ուղեցույցը, Լիազոր տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձեւավորման, վարման եւ օգտագործման կանոնները, ընդունել է ԵՏՄ երկրներում պետական (համայնքային) գնումների իրականացման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ ստեղծելու հանձնարարական եւ այլն։