ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»: