Երեքշաբթի Մեքսիկայի Օախակա նահանգում ուսումնական օդանավ է կործանվել: Efekto TV-ն հայտնում է, որ կործանվել է T6 Texan օդանավ:

Երկու օդաչուները վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարը տեղի է ունեցել տեղական ռազմաօդային բազայի թռիչքուղու մոտ մարզական թռիչք կատարելու պահին: Գետնին բախվելուց առաջ օդաչուները հասցրել են կատապուլտվել: