Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան նվազում են Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) տեղեկությունների ֆոնին, որը հայտնել է ԱՄՆ-ում նավթի պաշարների ավելացման մասին: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Brent տեսակի նավթի հյուսիսամերիկյան նավթային խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,35 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 71,91 դոլարի, WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները՝ 0,36 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 66,92 դոլարի: