Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է:

Այս առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Հայաստան Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել եւ մինչեւ վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, որոնք սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»։