Երեւանում, այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ, բախվել են 30-ամյա Արսեն Ա.-ի վարած «ՎԱԶ 21154» մակնիշի 96 TL 999 համարանիշի եւ 62-ամյա Իվան Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 26 ՕԼ 551 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Աղբյուրի տվյալներով, մինչեւ շտապօգնության ժամանումը, վիրավորներին օգնություն են ցուցաբերել Երեւանի ճանապարհային ոստիկանները։