Թեխասյան երկնաքերում աշխատող Դեյվ Ռոխասը արտասովոր տեսանյութ է նկարահանել՝ տասնյակ չղջիկներ հիմնավորվել են շենքի պատերից մեկի վրա, հայտնում է «Մոյա պլանետան»:

Դեյվի խոսքով՝ սա տեղի է ունենում ամեն տարի, պատճառը, հավանաբար,  սեզոնային միգրացիան է: Թեխասում մեծ թվով չղջիկներ են բնակվում, Օսթինում անգամ գրանցվել է այս կենդանիների ամենամեծ քաղաքային պոպուլյացիան: