Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, շորթման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: