Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիրներ Իլոն Մասկը հրապարակավ ներողություն է խնդրել Թաիլանդում ջրհեղեղի հետեւանքով քարանձավում արգելափակված երեխաների փրկարարական օպերացիային մասնակցած դայվեր Վերն Անսվորթից, գրում է «Մեդուզա»-ն: Անսվորթը քննադատել էր Մասկի՝ երեխաների փրկության համար մինի սուզանավի օգտագործման գաղափարը, ինչին ի պատասխան Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիրը նրան «մանկապիղծ» էր անվանել:

«Նրա գործողությունները չեն կարող են արդարացնել իմը, եւ ես ներողություն եմ խնդրում պարոն Անսվորթից եւ այն ընկերություններից, որոնց ներկայացնում եմ: Սա իմ մեղքն է եւ միայն իմ մեղքը»,- գրել է Մասկը Twitter-ում՝ նախապես հիշեցնելով կոնֆլիկտի պատմությունը:

Հիշեցնենք, որ Անսվորթը Twitter-ում Մասկի՝ քարանձավի երեխաներին մինի սուբմարինների օգությամբ դուրս բերելու պլանը «PR հնարք» էր անվանել եւ խորհուրդ էր տվել «իր սուզանավը հնարավորինս հեռու մտցնել»: Սոցիալական ցանցում պատասխանելով դայվերին՝ Մասկը նշել էր, որ դեպքի վայրում որեւէ անգամ չի տեսել «այդ բրիտանացի էքսպատին», եւ առաջարկել էր նրան ցույց տալ դպրոցականների փրկության տեսանյութը:

«Գիտես, մի ծանրաբեռնիր քեզ տեսագրության ցուցադրմամբ: Մենք կստիպենք մինի սուզանավերից մեկին անցնել ողջ ճանապարհը քարանձավում: Կներես, մանկապիղծ, դու ինքդ խնդրեցիր»,- հավելել էր նա: Գործարարը որեւէ կերպ չէր մեկնաբանել իր խոսքերը եւ շուտով հեռացրել էր իր գրառումը: