Աֆղանստանի կենտրոնական Մայդան-Վարդագ նահանգում արմատական «Թալիբան» շարժման ակտիվիստների կողմից հարձակման հետեւանքով ԱՄՆ բանակի առնվազն երկու զինծառայող է զոհվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ինչպես չորեքշաբթի օրը հայտնել է Ariana News՝ վկայակոչելով մարզպետարանի մամուլի քարտուղար Աբդուլրահման Մանգալին, թալիբները նախօրեին հարձակվել են Դուլրեզի շրջանի Զիուլաթ բնակավայրի տարածքում գտնվող ԱՄՆ ստորաբաժանման դիրքերի վրա՝ սպանելով ամերիկյան բանակի առնվազն երկու զինվորի: Մանգալը պատմել է, որ դրանից հետո ԱՄՆ օդուժը ռմբակոծել է դպրոցը, որտեղ գտնվել են զինյալները՝ ամբողջությամբ ավերելով շենքը: Սպանվել է մի քանի թալիբ: