Skytrax ավիացիոն ծառայությունների գնահատման միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի լավագույն 100 ավիաընկերությունների ցուցակը, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Skytrax World Airline Awards-ի պաշտոնական կայքը:

Վերլուծելով ամբողջ աշխարհից սպառողների կարծիքները՝ վերլուծաբանները պարզել են, որ առավելագույն ձայներ է ստացել Singapore Airlines-ը: Երկրորդ տեղում է Qatar Airways-ը, որն առաջատար դիրք էր զբաղեցնում 2017 թվականին, իսկ երրորդ տեղում է All Nippon Airways ճապոնական ավիաընկերությունը:

Լավագույն տասնյակում են նաեւ Emirates-ը (ԱՄԷ), EVA Air-ը (Թայվան), Cathay Pacific Airways-ը (Հոնկոնգ), Lufthansa-ն (Գերմանիա), Hainan Airlines-ը (Չինաստան), Garuda-ն (Ինդոնեզիա), Thai Airways-ը (Թաիլանդ):