Նախեւառաջ մենք փնտրում ենք այնպիսի գործընկերներ, կառավարություններ, որոնք պատրաստ են եւ ցանկանում են մեզ հետ համագործակցել: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Դեբորա Գրիսլերը:

«Մենք չենք կարող իրականացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության որեւէ ծրագիր առանց տվյալ համայնքի եւ կառավարության օժանդակության»,-ասաց նա:

Գրիսլերը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն իր ծրագրերի համար միշտ ընտրում է իրականացնող տեղական կազմակերպություններ, ընկերությունն ընտրվում է տենդերի միջոցով, տեխնիկական չափանիշներին համապատասխան. «Այսպես՝ «Մաքուր ջուր» ջրային ռեսուրսների մասնակցային ծրագիրն իրագործվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջոցով»:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 18-ին ԱՄՆ ՄԶԳ-ի եւ «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Այս նոր համատեղ ծրագիրը նպատակադրվում է բարձրացնել հանրային իրազեկությունը Արարատյան դաշտի ջրերի խնայողական օգտագործման կարեւորության եւ կայուն կառավարման վերաբերյալ: