ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում իր վրա վերցնել Եվրոպային պաշտպանական ծախսերի 90 տոկոսը, հաղորդում է  RT-ն՝ վկայակոչելով Fox News-ը:

«Մենք չենք պատրաստվում վճարել Եվրոպայի պաշտպանական ծախսերի 90 տոկոսը»,- ասել է նա: Թրամփը նաեւ հավելել է, որ Միացյալ Նահանգներն արդեն մեծ գումար են վճարում ընդհանուր պաշտպանության համար, իսկ ԵՄ երկրներն առեւտրի առումով անարդարացի են վարվում ամերիկյան կողմի նկատմամբ: