Սյունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։10-ի սահմաններում Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղի վարչական տարածքին պատկանող սարահանդում «ԶԻԼ» մակնիշի 34 VO 562 համարանիշի՝ խոտով բարձված բեռնատարը գլխիվայր շրջվել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, 1 հոգի մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Վայոց Ձորի մարզի բնակիչներ են եւ նրանք եկել էին սարահանդ՝ խոտհունձ կատարելու։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։