Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 08:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի միջոցով քարը (մոտ 2 խմ) հեռացվել է երթեւեկելի հատվածից: