Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 17-ին՝ ժամը 21.20-ին, 1970թ. ծնված Սվետլանա Մ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով եւ 9 մմ տրամաչափի 4 փամփուշտով ու հայտնել, որ հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 17.00-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Սվետլանա Մ.-ն հայտնել է, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ ամուսնուն՝ Աշոտ Մ.-ին, ով այն ձեռք էր բերել 1992-1993թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: