Նախապատրաստվում է հանդիպում  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի, ՌԴ դեսպանատան ռազմական գծով կցորդի միջեւ՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղում կատարավածը քննարկելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

§Հնարավոր է՝ հանդիպմանը ներկա լինի նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպմանը կքննարկվի ռուսական ռազմաբազայի կողմից՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքին մոտ առանց զգուշացման զորավարժություններ անցկացնելու հարցը¦,- ասաց մամուլի խոսնակը:

Նշենք, որ երեկ Փանիկ գյուղում կրակոցների եւ պայթյունների ձայներ էր լսվել, այնուհետեւ պարզվել էր, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություններ են անցկացնում: Նրանք առանց նախազգուշացնելու էին սկսել զորավարժությունը եւ վախեցրել համայնքի բնակչությանը:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօրհանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը:

Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել եւ նշել, որ միջադեպը անփութության արդյունք է եղել, այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի:

Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն է սկսելու:

Առանց զգուշացնելու են զորավարժություն անցկացրել, բնակիչները վախեցել են. Փանիկի գյուղապետը մանրամասներ է հայտնում