Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թիֆլիսում եւ Աջարիայում «գողական աշխարհի» հետ կապի եւ «գողերի հանդիպումներին» մասնակցելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կախաբեր Սաբանաձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Բոլոր ամբաստանյալները ձերբակալվել են դատարանի որոշման հիման վրա: Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ ձերբակալվածներն ահաբեկում էին մարդկանց, ուժի գործադրմամբ գումար էին շորթում, ինչպես նաեւ գողական «վեճեր» կազմակերպում երկրի տարբեր շրջաններում: Ձերբակալվածներին 7-10 տարվա ազատազրկում է սպառնում:

Բացի այդ, «օրենքով գողի» կարգավիճակում գտնվելու եւ «գողերի հանդիպումներին» մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել «Լավասօղլի» մականունով օրենքով գաղ Մինդիա Գորաձեին. այժմ նա Վրաստանում չէ:

Սաբանաձեի խոսքով՝ Լավասօղլուի դեմ ցուցմունքները հաջողվել է հավաքել այդ թվում նաեւ գաղտնալսման շնորհիվ: Մինդիա Գորաձեին 9-15 տարվա ազատազրկում է սպառնում: